438.03
4.45
404.16
+8
Եղանակը Երևանում
Հայ

Գլխավոր դատախազը ԱԺ-ում ներկայացրել է Ծառուկյանի դեմ մեղադրանքները (ՎԻԴԵՈ)

12:02
16 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեքշաբթի ԱԺ-ում ներկայացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրգործի շրջանակում մեղադրանքները:

Загружается новость ... "Лево"

«Պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի ասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրգործի  նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց 2019-ի ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք, փաստաթղթերի անխոչնդոտ ստացման գործընթացը, գրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձևակերպումը և անարգել տրամադրումը»,-նշել է դատախազը:

Նա հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական և կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահը նպատակադրվելով ստանալ ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը, իր ընկերով հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով 2,379 մլն դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք է տվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին:

«Սույն քրգործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար հայտնաբերելու նխատակով, «Երեւանշին» ՍՊ ընկերությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են «հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր, Գեղարքունիքի մարզի տարբեր տեղամասերում 2017 թվականին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի, որը ներառված էր «Ծառուկյան» դաշինքում, նախընտրական միջոցառումների, նրանց ծախսերի, ներառյալ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ»,- նշել է Դավթյանը:

Մասնավորապես, դատախազի խոսքով, փաստաթղթերում առկա են հետևյալ գրառումները. «մեկ ակտիվիստ՝ 50 ձայն, մարտ ամսվա համար 50 հազար դրամ, 15 հազար ընտրող եւ գումարի բաշխումը: 4 թվով համարակալցված Գեղարքունիքի մարզ, ընտրատարածք թիվ 8, ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների եւ 2017-ի ընտրությունների ընտրողների թիվը վերնագրով փաստաթղթում առկա է ցուցակ, որտեղ առկա են մարզերի բնակավայրերի անունները, շտաբների քանակը և աղյուսակի վերջին սյունակում գրված է. «2017-ին քվեարկողների նախնական համաձայնեցված թիվ, ԲՀԿ եւ այլ թվեր: Գեղարքունիքի մարզ, ընտրատարածք 8, 19, 20, 21 տարածքային ընտրական  հանձնաժողով նախընտրական քարոզարշավի հաշվետվություն, 14 194 ընտրողի համար 40 տոկոս կորստով ձայն» վերտառությամբ փաստաթուղթ, որում առկա է 13 կետից բաղկացած աղյուսակ:

«Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երևանշին» ՍՊԸ տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին պայմանով, որ պետք է ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում: Ծառուկյանի հետ համաձայնությամբ, անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին: 2017-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս: Պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստորագրությամբ ստացել է 10 հազար թղթադրամներից բաղկացած գումար,  որի չափը չի հիշում: Դրանից հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել եւ տեղեկացրել ձայների պայմանավորված քանակի մասին, որի համաձայն ստացել է 10 հազար արժեքով թղթադրամներներ: Ընտրություններից հետո ստացված գումարների եւ բերված ձայների ամփոփումն արել է և Մանուկյանի ու Առուստամյանի հետ, նրանցից ստացել է կանխիկ մոտ 90 մլն դրամ: Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա օրինակները հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ»,- նշել է նա:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաեւ այն մասին, որ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն նախորդող ժամանակահատվածում եւս քվեներ ապահովել եւս ընտրակաշառք բաժանելու միջոցով, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում կազմակերպվել են ընտրողների զանգվածային վերագրանցումներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննությամբ նշված հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- նշել է Դավթյանը:

Նա նաև նշել է, որ ներկայացված հետևությունները հիմնավորվում են նաև մի շարք բնակարաններում կատարած խուզարկություններով եւ առգրավումներով հայտնաբերված, ցուցմունքներում արդեն իսկ հիշատակված այդ փաստաթղթերում , որտեղ հստակ նշված են համապատասխան ընտրողների անուններ, նրանց անձը հաստատող տվյալների տվյալներ, գումարի չափ և ստորագրություններ:

«Այսպիսով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ»,- նշել է Ծառուկյանը: 

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին 

Կիրակի օրը առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր