«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տրամադրել է հումանիտար օգնություն իր ներկայության մարզերին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

01.04.2020, 16:46
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տրամադրել է հումանիտար օգնություն իր ներկայության մարզերին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տրամադրել է հումանիտար օգնություն իր ներկայության մարզերին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը 25 տոննա հումանիտար օգնություն էտրամադրել իր ներկայության մարզերին։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ընկերության որոշմամբ, օգնություն կստանան ազդակիր համայքների 1600 ընտանիքներ (ք. Վարդենիս, ք. Արարատ, Արարատ և Գեղամասարհամայնքներից), որոնք ապրում են սոցիալապես դժվար պայմաններում և ունեն չգրանցված աշխատողներ։ Մասնավորապես, դրանք միայնակ ծերերն են (առանց խնամակալների), բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Օգնություն ստացողների ցուցակը կազմվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության («Փարոս» ծրագրի) տվյալների բազայի հիման վրա»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

 - рис.1

 Ընկերությունը նախագիծն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ։ Կամավորներից կազմված աշխատանքային խմբերը կազմակերպում են օգնության բաժանումը կարիքավորներին։

«Հումանիտար օգնությունը կարիքավորներին ընկերության ձեռնարկած միջոցառումներից մեկն է արտակարգ իրավիճակի պայմաններում՝ ճգնաժամային պայքարի և կանխարգելիչ միջոցառումների շարքում։ Այս դժվարին ժամանակներում բիզնեսի և հասարակության միջև փոխօգնությունը, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության կանոնների պահպանումը պետք է հիմք հանդիսանան դժվար իրավիճակի հաղթահարման համար: Այս համատեքստում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր կողմից շնորհակալություն է հայտնում հումանիտար նախագծի բոլոր կամավորներին՝ այդ թվում Երևան Սիթի սուպերմարկետների ցանցին, տեղական ինքնակառավարման մարմիններին և լրացուցիչ պատասխանատվություն ստանձնած՝ ընկերության աշխատողներին։ Միասին մենք կհաղթահարենք այս մարտահրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 - рис.2 

 Լեռնահանքային ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խմբի՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը»։ «ԳեոՊրոմայնինգ ընկերության ներդրումները գերազանցում են 540 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։-0-