443.47
7.51
421.03
+32
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգը» տրամադրել է 100 մլն․դրամ Վարդենի տարածաշրջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին

12:40
27 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հայտարարում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացման երկրորդ սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման ավարտի մասին։ Այս մասին նշվել է «ԳՊՄ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Геопромайнинг GeoPromining GPM .jpg

79 մլն դրամ արժողությամբ նախագծային աշխատանքների շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության համաֆինանսավորման գումարը ծրագրի երկրորդ փուլում կազմել է 50 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում լուծվել են ընկերության ներկայության տարածաշրջանի սոցիալական ոլորտի մի շարք խնդիրներ, մասնավորապես, Գեղամասար համայնքի մի շարք գյուղերի գազամատակարարման, ջրամատակարարման, գյուղական փողոցների լուսավորության ցանցերի զարգացման խնդիրները և այլն։

Առաջին սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընկերությունը Վարդենիս համայնքին տրամադրել է 50 մլն դրամի օգնություն։ 2020-21 թթ վերակառուցվել և բարեկարգվել են մի քանի փողոցներ, ինչպես նաև Վարդենիս քաղաքի կենտրոնական այգին։

ГеоПроМайнинг

Կողմերը քննարկել են նաև ընկերության կողմից մարզում գործող Սոթքի հանքավայրի վերակազմավորմանն ուղղված ներդրումային ծրագրերը։ «ԳՊՄ Գոլդի» ղեկավարությունը մարզպետին ծանոթացրել է մի շարք սոցիալական ծրագրերի հետ և քննարկել այս ոլորտում համագործակցության հեռանկարները։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդի» Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» սոցիալական զարագացման հարցերում պատասխանատու ընկերություն է: Մենք միշտ փորձում ենք հնարավորինս շատ ներդրումներ կատարել սոցիալական ենթակառուցվածքների և մարդասիրական ծրագրերի զարգացման գործում։ Մեր սոցիալական ծրագրերը, որոնք մշակվել են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, ծառայում են քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, նրանց բարեկեցությանը»։

Գեղարքունիքի մարզպետարանի եւ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության համագործակցության ձեռքբերումներին եւ հեռանկարներին անդրադարձավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը. «Ի դեմս «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության՝ մենք ունենք լավ ընկեր և գործընկեր , ով ակտիվորեն ներգրավված է Վարդենիս խոշորացված համայնքի կյանքում և երկար տարիներ մասնակցում է սոցիալական զարգացման ծրագրերին։ Գործընկերության առաջին փուլում մենք զգալիորեն բարելավեցինք Վարդենիս քաղաքի սոցիալական ենթակառուցվածքները և այժմ շարունակում ենք ծրագրերը այլ ենթակառուցվածքների զարգացման համար, որտեղ մեր գործընկերը եւս ակտիվ մասնակցություն ունի։ Մենք լավագույնս տեղեկացված ենք բոլոր այն բարեգործական ներդրումներին, որոնք կատարվել են մեր մարզում ձեր ընկերության կողմից, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը եւ վստահեցնում, որ այսուհետ եւս պահպանելու եւ զարգացնելու ենք համագործակցությունը։ Մարզպետարանը պատրաստ է աջակցել այն բոլոր խնդիրների կարգավորմանը, որոնք կարող են ի հայտ գալ ձեր ընկերության կողմից կազմակերպվող ծրագրերի իրականացման ընթացքում»։

Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկը, երկրում գործում է արդեն 15 տարի։ Խմբի հայկական ակտիվներն են՝ Սոթի ոսկու հանքը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Գործունեության 15 տարիների ընթացքում խումբը ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար։ Ներկայության տարածաշրջանների զարգացման գործում Խմբի սոցիալական ներդրումների ծավալը գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:41
21 Հունիսի 2022
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
13:28
21 Հունիսի 2022
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը, նա հայտարարություն է տարածել
12:31
21 Հունիսի 2022
Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո
12:22
21 Հունիսի 2022
Երևանում, հնարավոր է, սահմանվի 24–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում, հնարավոր է, սահմանվի 24–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
11:24
21 Հունիսի 2022
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:06
21 Հունիսի 2022
ԶԼՄ–ները հայտնում են քաշքշուկի մասին զոհված զինծառայողների ծնողների ու ՔԿ նախագահի հանդիպման ժամանակ, ՔԿ–ն պարզաբանում է
ԶԼՄ–ները հայտնում են քաշքշուկի մասին զոհված զինծառայողների ծնողների ու ՔԿ նախագահի հանդիպման ժամանակ, ՔԿ–ն պարզաբանում է
22:47
20 Հունիսի 2022
Սկանդալը թափ է հավաքում. ԲԴԽ նախագահը հրապարակել է ձայնագրություն՝ խորհրդի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
Սկանդալը թափ է հավաքում. ԲԴԽ նախագահը հրապարակել է ձայնագրություն՝ խորհրդի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ. ՎԻԴԵՈ
17:03
20 Հունիսի 2022
Հայ-ռուսական միջազգային համալսարանը կասկածվում է շուրջ 100մլն դրամի հարկային պարտավորությունները չկատարելու մեջ
Հայ-ռուսական միջազգային համալսարանը կասկածվում է շուրջ 100մլն դրամի հարկային պարտավորությունները չկատարելու մեջ
14:15
20 Հունիսի 2022
ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը
ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը
20:52
17 Հունիսի 2022
Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Հունիսի 16-ին Երևանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ այլ ընկերություններին, 10-րդ անգամ նշեց Համընդհանուր պատասխանատվության օրը և նախաձեռնեց համայնքի բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը. ՖՈՏՈ
16:07
17 Հունիսի 2022
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը
15:22
17 Հունիսի 2022
Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները
Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում