437.67
4.35
404.35
-6
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգի» մասնակցությունը Հայաստանում պետական սուբվենցիոն ծրագրերին հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի

14:03
18 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ֆինանսական մասնակցությունը ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սուբվենցիոն ծրագրերին համագործակցության շրջանակներում հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի։ Ծրագրերն իրականացվել են հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում, որտեղ գտնվում են «ԳեոՊրոՄայնինգի» ակտիվները: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: 

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել են պետական ​​սուբվենցիոն ծրագրեր՝ բոլոր շահագրգիռ կողմերին տարածաշրջանային զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը ներգրավելու նպատակով։ Մասնավորապես, բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են երեք աղբյուրներից՝ պետական ​​բյուջեից, համայնքային բյուջեներից և մասնավոր հատվածի դրամաշնորհներից: Ծրագրերի իրականացումն արդյունավետորեն ազդում է համայնքային ենթակառուցվածքների զարգացման վրա։

Այսպիսով, 2021-2022 թվականներին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասնակցութամբ Սյունիքի մարզում՝ Կապան և Քաջարան համայնքներում իրականացվել են հետևյալ ծրագրերը․ 

  • Խմելու ջրի մատակարարման համակարգի, ջրամբարների կառուցում և նորոգում
  • Գյուղերի և քաղաքների ոռոգման ջրամատակարարման համակարգերի վերակառուցում
  • Բազմաբնակարան բնակելի շենքերի ապաստարանների համար նախատեսված նկուղների և տանիքների վերանորոգում
  • Բնակելի շենքերի վերանորոգում և ջերմամեկուսացում և դրանց ճակատային լուսավորության տեղադրում
  • Նրբանցքների և բակերի հիմնանորոգում, փողոցների և մայթերի ասֆալտապատում
  • Հանգստի գոտիների կազմակերպում (այգիներ, շատրվաններ, մարզահրապարակներ)
  • Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում, տարածքի բարեկարգում
  • Կոմունալ ծառայությունների սպասարկման սարքավորումների գնում

   «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը («ԳեոՊրոՄայնինգ» խմբիի մեկ այլ դուստր ձեռնարկություն) մասնակցել է Գեղարքունիքի և Արարատի մարզերի սուբվենցիոն ծրագրերին: Միջոցներն ուղղվել են Վարդենիս և Գեղամասար և Արարատ խոշորացված համայնքներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման 

  • Ոռոգման և խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցում
  • Համայնքների գազաֆիկացում
  • Համայնքային փողոցների լուսավորություն
  • Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում
  • Ճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում
  • Մշակույթի տան վերակառուցում, հարակից պուրակի կանաչապատում
  • Արարատ համայնքի պոլիկլինիկայի կապիտալ վերանորոգում       

Ռոման Խուդոլի, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի նախագահ. «Հայաստանի կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի միջև փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է»: 

 «ԳեոՊրոՄայնինգ»-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մեծ նշանակություն է տալիս իր ներկայության մարզերում սոցիալ-տնտեսական կենսամակարդակի բարելավմանը միտված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Սոցիալական խնդիրները այն համայնքներում, որտեղ մենք գործում ենք, մշտապես գտնվում են Ընկերության ուշադրության կենտրոնում:

Ուստի, երբ ՀՀ կառավարությունն առաջարկեց սուբվենցիոն ծրագրերի գաղափարը՝ մասամբ համընկնելով մեր սոցիալական աջակցության քաղաքականության հետ, «ԳեոՊրոՄայնինգը» ներգրավվեց ակտիվ մասնակցությամբ։ Հաշվի առնելով այս ծրագրերի շրջանակներում համագործակցության զգալի փորձը՝ ցանկանում եմ նշել դրանց բարձր արդյունավետությունն ու հասցեականությունը։ Ընկերությունը պատրաստ է հետագայում ևս նպաստել տարածաշրջանային զարգացմանը և բարելավել իր քաղաքացիների կենսամակարդակը»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ