Գեներալ-մայորը ներկայացրել է այսօր ՀՀ-ում մեկնարկած խոշոր զորավարժությունների նպատակներն ու առաջիկա անելիքները (ՎԻԴԵՈ)
18:29
16 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Է․ Ասրյանն անդրադարձել է մարտի 16-ից ՀՀ-ում մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների մեկնարկին։
ՊՆ–ի հաղորդմամբ, ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝
- ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները,
- ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը,
- անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:
Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվելու են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):–0–
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ