638.75
7.08
525.76
0
Եղանակը Երևանում
Հայ

Գեղարքունիքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն անհնարին է դարձել. ՄԻՊ (ՖՈՏՈ)

10:15
27 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմաննների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել, հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում:

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր մեր այցերը, համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ այս տարածաշրջանի գյուղերի բնակիչները տարիներ ի վեր զբաղվել են գյուղատնտեսությամբ ու մասնավորապես՝ հիմնականում անասնապահությամբ: Այդ կերպ հոգացել են ընտանիքի կարիքերը, իսկ հիմա վտանգված են բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ:

Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու հատկապես գարնանից սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա: Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Նրանք բարձրացրել են նաև կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր:

Այս հատվածում պատմականորեն մշտապես մեծ է եղել Մեծ և Փոքր Ալ լճերի կամ Ալլագյոլերի (գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում), ինչպես նաև դեպի այդ լճեր ընկած արոտավայրերի նշանակությունը: Մասնավորապես, գարնանից սկսած խոշոր եղջերավոր կենդանիներին գյուղացիները տարիներ շարունակ արածացրել են այդ թվում Վարդենիսից ու այդ գյուղերից դեպի Ալ լճեր ընկած արոտավայրերում: Դրանից բացի, այդ տարածքների խոտհարքներն ապահովել են Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանների գյուղերի անասնապահության համար նախատեսված խոտի զգալի մասը:

Ալ լճերի պատկանելիության, օգտագործման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերը քննող հանձնաժողովի կողմից քննվել են Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո՝ 1923թ. սկսած, այդ թվում` 1925 ու 1927 թվականներին:

Загружается новость ... "Лево"

«Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ տարածքների, այդ թվում՝ արոտավայրերի հարցը Ադրբեջանն իր օգտին հիմնավորում էր Քրդստանի գավառի քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությամբ», – նշվում է Թաթոյանի գրառման մեջ:

Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, ուր որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քրդստանի գավառին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած արխիվային փաստաթղթերից մեկը [որը հրապարակում եմ` Թաթոյան] վկայում է, որ դրանից հետո 1930 թ. նոյեմբերի 12-ին ՀՍԽՀ ԿԳԿ-ին ուղղված գրությունում հանրապետության Հողժողկոմատը բողոք է ուղարկում այն մասին, որ նշված տարածքը «յուր դիրքով, ջրային պայմաններով և այլն միանգամայն կտրված է Խ. Ադրբեջանի սահմանակից բոլոր շրջաններից (Քրդստան) և Բասարգեչարի շրջանի շարունակությունն ու անբաժան մասն է կազմում: Նրա ռացիոնալ օգտագործումը (խոտհարքներ ու ջրեր) կապված է Բասարգեչարի շրջանի գյուղերի հետ»: Ուստի, առաջարկվում էր Անդրկենգործկոմին միջնորդել հարցը լրացուցիչ քննել:

«Ընդ որում, հետաքրքիր է, որ 1920-ական թվականների սկզբների քարտեզներում Ալ լճերը Խորհրդային Հայաստայի անբաժան մասն են կազմում (առանձնացնում եմ նշումով): Օրինակ՝ այս հաղորդմամբ հրապարակում եմ 1924 և 1926 թվականների քարտեզներ, որոնցում պարզ երևում է լճերի ՀՍԽՀ մաս կազմելը (1926թ. քարտեզը հրապարակվել է Մեծ խորհրդային հանրագիտարանում)», – նշել է Թաթոյանը:

Այս տարածքների օգտագործման հարցերը մշտապես կապված են եղել Խորհրդային Հայաստանի այդ տարածաշրջանների բնակիչների իրավունքների ու առաջին հերթին տնտեսական, սեփականության, ընտանիքի ապրուստը հոգալու, ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքների հետ:

Գեղարքունիքի մարզի նշված գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակության այցերի ընթացքում գյուղացիները նշել են, որ իրենց նույն իրավունքների հետ կախված խնդիրները առաջ են եկել նաև հիմա:

«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացն ուղղակիորեն կապված են բնակիչների իրավունքների հետ ու լուծումները պետք է հիմնված լինել մասնագիտական մոտեցումների, տեղում ուսումնասիրությունների, հանձնաժողովային աշխատանքների վրա: Միայն այդ կերպ հնարավոր կլինի նպաստել մարդկանց իրավունքների երաշխավորմանը», – նշել է Թաթոյանն իր գրառման մեջ:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:40
24 Փետրվարի 2021
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, նա մեկնաբանել էր «Իսկանդերի» մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, նա մեկնաբանել էր «Իսկանդերի» մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
22:54
24 Փետրվարի 2021
Վանեցյանը շախ և մատ արեց Փաշինյանին, փոխթաղապետի սիրտը էլ Արփինե չի ուզում և ընդդիմադիր Մարությանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Վանեցյանը շախ և մատ արեց Փաշինյանին, փոխթաղապետի սիրտը էլ Արփինե չի ուզում և ընդդիմադիր Մարությանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
22:31
24 Փետրվարի 2021
Հայկական Boeing–ի առևանգման շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. քննություն է սկսել ավիաընկերությունը
Հայկական Boeing–ի առևանգման շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. քննություն է սկսել ավիաընկերությունը
20:02
24 Փետրվարի 2021
«Օրենքով գող» «Զապի» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նա ազատության մեջ է
«Օրենքով գող» «Զապի» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նա ազատության մեջ է
19:41
24 Փետրվարի 2021
Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից. ՀՀ նախագահը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները
Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից. ՀՀ նախագահը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները
19:27
24 Փետրվարի 2021
Հացի արտադրամասում չեն ձեռնարկվել միջոցներ կենդանիների մուտքը կանխելու համար. կասեցվել է հացի և գազավորված ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը
Հացի արտադրամասում չեն ձեռնարկվել միջոցներ կենդանիների մուտքը կանխելու համար. կասեցվել է հացի և գազավորված ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը

17:30
24 Փետրվարի 2021
Հայտնի է «Սասնա ծռերի» գործով վճիռը. քանի՞ տարի են ազատազրկել խմբի անդամներին (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ՊՊԾ գնդի գրավվման գործով դատավճիռը. ՎԻԴԵՈ
16:20
24 Փետրվարի 2021
Վրաստանը բացում է սահմանը ՀՀ քաղաքացիների համար, հայտնի են երկիր մուտք գործելու պայմանները
Վրաստանը բացում է սահմանը ՀՀ քաղաքացիների համար, հայտնի են երկիր մուտք գործելու պայմանները
16:00
24 Փետրվարի 2021
Միջադեպ զորամասերից մեկում. մի քանի զինծառայող, ծնողների դրդմամբ, ինքնակամ լքել է զորամասը, մի քանիսն էլ հրաժարվել են մեկնել մշտական տեղակայման վայրեր
Միջադեպ զորամասերից մեկում. մի քանի զինծառայող, ծնողների դրդմամբ, ինքնակամ լքել է զորամասը, մի քանիսն էլ հրաժարվել են մեկնել մշտական տեղակայման վայրեր
14:57
24 Փետրվարի 2021
ՌԴ Պետդումայում մեղադրել են Փաշինյանին ստի մեջ «Իսկանդերի» անարդյունավետության հայտարարություններից հետո
ՌԴ Պետդումայում մեղադրել են Փաշինյանին ստի մեջ «Իսկանդերի» անարդյունավետության հայտարարություններից հետո
13:04
24 Փետրվարի 2021
Ծեծկռտուք ոստիկանների և ցուցարարների միջև` ՀՊՏՀ մտնելու ժամանակ (ՎԻԴԵՈ)
Ծեծկռտուք ոստիկանների և ցուցարարների միջև` ՀՊՏՀ մտնելու ժամանակ. ՎԻԴԵՈ
12:59
24 Փետրվարի 2021
Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն անհնազանդության ակցիա են կազմակերպել ԵՊՀ–ում
Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն անհնազանդության ակցիա են կազմակերպել ԵՊՀ–ում