ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։
Այս մասին հաղորդում է
tert.am-ը` հղում անելով Պաշտպանության նախարարությունից:
ՊՆ-ից հայտնել են նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով:–0–