Գեղարքունիքի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

23.09.2024, 10:33
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Գեղդարքունիքի մի շարք հասցեներում
Գեղարքունիքի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 36–ժամյա ջրանջատում է նախատեսված Գեղդարքունիքի մի շարք հասցեներում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Հ. Արզոյան, Գայի, Գ. Նժդեհի փողոցների, Վարդենիսի Բժշկական կենտրոնի, Հոսպիտալի, Վարդենիսի Շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի, Սեյսմիկ Կայանի, ՀԷՑ-ի և թիվ 1 մանկապարտեզի ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։