Գավառի աղմկահարույց սպանությունը, սահմանափակումների փոփոխություններ, աջակցության նոր միջոցառումներ. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
09:00
02 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 27–ից մայիսի 1–ը)։
Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2148 դեպք։ Առողջացումների թիվը կազմում է 977: Փաստացի բուժվում է 1136 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 22 177: Մահացել է, ցավոք, 33 մարդ:
Սոցցանցերում սկսվել է իսկական «տեղեկատվական պատերազմ» ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի և երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի միջև, կողմերը փոխանակվում են կոշտ հայտարարություններով և մեղադրանքներով։
Գավառում աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր, վիրավորներ և բազմաթիվ ձերբակալվածներ։
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 15–րդ և 16–րդ միջոցառումները։
Մայիսի 4–ից Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի հետևանքով հայտարարված սահմանափակումների փոփոխություններ։ Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է փոփոխությունների փաթեթը։–0–
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ