584.78
6.68
494.78
+35
Եղանակը Երևանում
Հայ

Գալիս եմ, ձեր աչքերի մեջ նայելով, ձեր հարցերին պատասխանելու. Վարչապետը Սյունիքի ճանապարհին է (ՎԻԴԵՈ)

09:26
21 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերում դիմել է սյունեցիներին՝ Սյունիքի մարզ ուղևորվելու ճանապարհին:

Նա նշել է, որ տեղյակ է, որ Սյունիքի մարզ այցելելու մասին իր գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում, սակայն հավաստիացնում է, որ չի մեկնում Սյունիք՝ կրքեր բորբոքելու համար, այլ նախ՝ սյունեցիների նկատմամբ իր հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու:

«Երկրորդն ու առավել կարևորը՝ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու համար, և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու և որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր հարցերին կկարողանամ պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե էսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի», – ասաց Փաշինյանը:

Նա խնդրեց, կոչ արեց բոլորին՝ առանց այն էլ այս լարված իրավիճակում հավելյալ կրքեր չբորբոքել:

«Ես գալիս եմ ձեզ հետ խոսելու։ Ես ձեզ հետ խոսելիս իմ հայացքը չեմ փախցնելու, որովհետև պարտավորություններ ունեմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ և գալիս եմ ի ցույց դնելու, որ իմ պարտավորությունները պատրաստ եմ կատարել լիարժեք: Իմ հարգանքի հավաստիքը Սյունիքի բոլոր բնակիչներին։ Հույս ունեմ, մեր խոսակցությունը տեղի կունենա: Ես համոզված եմ, որ մենք իրար հետ այս իրավիճակը միասին կհաղթահարենք, պարզապես բովանդակության շուրջ պետք է ունենանք կոնկրետ խոսակցություն: Էլի ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից ու ընդհանրապետ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր տարածք կամ հող չի զիջվելու: Եվ այս մասին կխոսեմ ձեզ հետ: Իմ հարգանքների հավաստիքը բոլոր սյունիքցիներին, ովքեր ուզում են, որ այս խոսակցությունը տեղի ունենա, հարգանքներս նաև մարդկանց, ովքեր այլ կարծիքի են, ես պատրաստ եմ նաև նրանց հարցերին պատասխանել»,-նշեց վարչապետը:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը կոչ է արել վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ։

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:52
19 Հուլիսի 2021
Արցախի փողոցի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածնը պատրաստ է դուրսգրման
Արցախի փողոցի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածնը պատրաստ է դուրսգրման
12:38
19 Հուլիսի 2021
Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է
Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է
11:05
19 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 92 նոր դեպք, 96 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 92 նոր դեպք, 96 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
10:15
19 Հուլիսի 2021
Ընտրությունների արդյունքների մասին ՍԴ որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ–ում
Ընտրությունների արդյունքների մասին ՍԴ որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ–ում
11:18
18 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում․հաստատվել է 132 նոր դեպք, 89 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում․հաստատվել է 132 նոր դեպք, 89 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
22:04
17 Հուլիսի 2021
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:53
17 Հուլիսի 2021
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
12:46
17 Հուլիսի 2021
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
12:13
17 Հուլիսի 2021
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
23:15
16 Հուլիսի 2021
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:44
16 Հուլիսի 2021
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
22:28
16 Հուլիսի 2021
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան,ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ