569.28
6.52
482.52
+31
Եղանակը Երևանում
Հայ

Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. դատախազություն

17:10
18 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել։

Այս տեղեկությունը «Նովոստի–Արմեիա» գործակալությանը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Գագիկ Բեգլարյանը 2009–2010թթ.–ին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2012–2016թթ.–ին` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարի պաշտոնը։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։

«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքվատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետությանը պատճառված վնասին համարժեք գումար: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքեր։ Քննությունը կարծում է, որ Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ, համայնքապատկան գույքը վերջինիս անհատույց կերպով օտարելու խմբային շահերից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չունենալով համայնքապատկան գույքը նվիրատվության կարգով այլ անձանց սեփականությանը հանձնելու օրենքով նախատեսված որևէ հիմք, անտեսելով համայնքի իրական կարիքների համար տվյալ անշարժ գույքերի օգտագործման հնարավորությունը, 27.05.2009 թ-ին, 06.05.2009 թ-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիներս ձեռք են բերել սեփականության իրավունք: Այնուհետև, որոշ ժամանակ անց՝ 02.02.2011 թ-ին, 10.02.2011 թ-ին, 01.06.2011 թ-ին,  նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:

Նշված գործողությունների արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք՝ 235.000.000 ՀՀ դրամ ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
27 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 180 նոր դեպք, 112 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 180 նոր դեպք, 112 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
20:44
26 Հուլիսի 2021
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
18:28
26 Հուլիսի 2021
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է
18:20
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
15:38
26 Հուլիսի 2021
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին (ՎԻԴԵՈ)
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին, հարցում Երևանի փողոցներում.ՎԻԴԵՈ
14:41
26 Հուլիսի 2021
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն (ՖՈՏՈ)
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն.ՖՈՏՈ
13:52
26 Հուլիսի 2021
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
13:04
26 Հուլիսի 2021
Երևանը` սրտումս. մեր մայրաքաղաքի անկրկնելի ճարտարապետությունը (ՖՈՏՈ)
Մեր Երևանը 29 տարով մեծ է Հռոմից։ Այն մարմնավորում է տարբեր դարաշրջանների վկայություններ։ Դա արտացոլվում է մայրաքաղաքի ճարտարապետական հուշարձաններում.ՖՈՏՈ
12:17
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում
12:03
26 Հուլիսի 2021
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին.ՎԻԴԵՈ
11:06
26 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 112 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 112 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
10:18
26 Հուլիսի 2021
Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում
Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում