ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։–0–
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար