Fly Arna–ն մեկնարկում է չվերթներ դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան

19.06.2023, 13:20
Չվերթերն իրականացվելու են շաբաթական չորս անգամ` երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի
Fly Arna–ն մեկնարկում է չվերթներ դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Չվերթերն իրականացվելու են շաբաթական չորս անգամ` երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի։

Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 8-ից (բոլորը տեղական ժամանակով)։–0–

 - рис.1