Fly Arna –ն Երևան–Սոչի չվերթեր է գործարկում

02.09.2022, 15:15
Fly Arna –ն Երևան–Սոչի չվերթեր է գործարկում
Fly Arna –ն Երևան–Սոչի չվերթեր է գործարկում
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna–ն սեպտեմբերի 23–ից մեկնարկում է Երևան–Սոչի չորրորդ կանոնավոր չվերթերը։ Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի միջազգային օդանավակայանի միջև կիրականացվի շաբաթական երեք չվերթ` չորեքշաբթի, ուրբաթ, կիրակի։

Fly Arna–ն Հայաստանի ազգային ավիաընկերությունն է, այն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ընկերությունն է։–0–