Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
15:17
30 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանին ծեծի ենթարկած ուսանող 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել:
Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինստիտուտի իր աշխատասենյակում ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը: Նրան հարվածներ է հասցրել 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը: Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է:–0–
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում