Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
21:20
13 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:
Այն այցելուներին տեղափոխում էր Ամերիայի աշխարհ` ծանոթացնելով ոչ միայն թվային ու նորարար պրոդուկտներին, ֆինթեք միջավայրին, այլև` Ամերիաբանկի արժեքներին` մտածել գեղեցիկ, զգալ պատասխանատու, գործել համախմբված:
«Մենք ներկայացնում ենք ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև` ամենակարևորը, որն ընկած է այսօրվա տեխնոլոգիական առաջընթացի հիմքում` մարդուն»,- ասաց Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:
A Space-ը առանձնանում էր իր թեմատիկ հարթակներով և հագեցած ծրագրով. A Тalks-ից մինչև A Motion, A կետ ու թվային պրոդուկտներ:
Մանրամասները` տեսանյութում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:-0-
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա