Երթևեկի փոփոխություն՝ Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում

03.12.2024, 17:14
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում
Երթևեկի փոփոխություն՝ Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 5-ից Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիներով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով:

Բացի այդ, Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների փողոցների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի: