Երկուշաբթի` փետրվարի 24–ի առավել ուշագրավ նորությունները
25.02.2020,
08:00
Ներկայացնում ենք երկուշաբթի` փետրվարի 24–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` փետրվարի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
-
Փետրվարի 23–ին ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումներըց կրակ են բաել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր «հայկական կողմը դիվերսիա է կազմակերպել»։
- Կորոնավիրուսի տարածման ֆոնին Հայաստանը որոշել է երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
- Կարեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, հայտնի է նոր նախարարի անունը
- ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատուն է բացվել։
- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:
- Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը հայտնեց, թե ինչպես է վերահսկվում Չինաստանից և այլ երկրներից Հայաստան ժամանողների կորոնավիրուսի առկայությունը:-0-

