ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 6–ից սկսվում են Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Загружается новость ... "Лево"
Ըստ այդմ, մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 22:00-ից 06:00-ն ուղետարը փակ է լինելու:
«Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–