585.28
6.45
495.58
-1
Եղանակը Երևանում
Հայ

Երկու հայ զինծառայող է մահացել ՀՀ տարածքում Ադրբեջանի հարձակման հետևանքով. Գլխավոր դատախազություն

16:39
15 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ վարում է ագրեսիվ պատերազմ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Загружается новость ... "Лево"

Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ: Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայողներ:

Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված ձևով ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի բնակավայրերը, որտեղ հայտնաբերվել է հիշյալ հրետակոծությունների ընթացքում արձակված արկերից մեկը:

2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը, որի արդյունքում այրվել է այնտեղ գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակիչների բնակելի տների պատուհանների ապակիները, պատերը, տանիքը, ցանկապատը, միջնակարգ դպրոցի հարակից տարածքը՝ պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2020թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02-ի սահմաններում, հրթիռահրետանային հարվածներով վնասել են Վարդենիս քաղաքի բնակչի առանձնատանը գտնվող նյութական միջոցները, գույքը: Արձակված հրթիռի դետալը հայտնաբերվել է տան բակում:

2020թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռահրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման թիրախ են դարձրել և պայթեցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղի բնակչի բնակելի առանձնատունը, ինչի արդյունքում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսի առողջությանը պատճառվել է վնաս:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:55-ից մինչև 23:24-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դաշտամիջյան հատվածում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ գյուղերի, Նորաբակ համայնքի տարածքներում և ՀՀ ՊՆ զորամասին կից կրակային ուսումնական կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպառազինության տարբեր միջոցներից արձակված արկեր և դրանց արդյունքում առաջացած բեկորներ:

Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր համայնքի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օգտագործմամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրը, որի արդյունքում սպանվել է երեք զինծառայող, վնասվել են նույն բնակավայրի՝ մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Հոկտեմբերի 14-ին խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը՝ ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 10 զինծառայող: Այդ ընթացքում ԱԹՍ-ների կողմից թ իրախավորվել են նաև հարակից դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչներ, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

«Նշված հանգամանքները փաստագրված և հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող դատավարական, քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են , որ համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
02:03
13 Նոյեմբերի 2020
Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց (ՎԻԴԵՈ)
Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել․ նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ
01:49
13 Նոյեմբերի 2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին
«Իմ քայլի» պատգամավորներից մեկը դուրս է եկել խմբակցությունից, սակայն վայր չի դրել մանդատը
21:11
12 Նոյեմբերի 2020
Ոստիկանությունը ցրեց ընդդիմության երթը Երևանի կենտրոնում. կան բերման ենթարկվածներ (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը ցրեց ընդդիմության երթը Երևանի կենտրոնում. կան բերման ենթարկվածներ. ՎԻԴԵՈ
20:01
12 Նոյեմբերի 2020
Ամսի 9-ից հեռացել եմ իմ գործունեությունից. Արծրուն Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել
Ամսի 9-ից հեռացել եմ իմ գործունեությունից. Արծրուն Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել
19:35
12 Նոյեմբերի 2020
ՀՀ-ում ձերբակալվել են վարչապետի առանձնատնից համակարգիչ, ժամացույց, օծանելիք գողացած անձինք (ՎԻԴԵՈ)
ՀՀ-ում ձերբակալվել են վարչապետի առանձնատնից համակարգիչ, ժամացույց, օծանելիք գողացած անձինք. ՎԻԴԵՈ
19:25
12 Նոյեմբերի 2020
Երթի մասնակիցները ԱԱԾ-ից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երթի մասնակիցները ԱԱԾ-ից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:06
12 Նոյեմբերի 2020
Երևանի կենտրոնում շարունակվում է ընդդիմության երթը (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնում շարունակվում է ընդդիմության երթը. ՖՈՏՈ
18:36
12 Նոյեմբերի 2020
Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման պատճառների, Արցախի ճանաչման հեռանկարների և ռուս խաղաղապահների մասին. գլխավոր թեզեր (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման պատճառների, Արցախի ճանաչման հեռանկարների և ռուս խաղաղապահների մասին. գլխավոր թեզեր. ՎԻԴԵՈ
17:54
12 Նոյեմբերի 2020
Ոստիկանները զանգվածային կերպով բերման ենթարկեցին «Սասնա ծռերի» հանրահավաքի մասնակիցներին
Ոստիկանները զանգվածային կերպով բերման ենթարկեցին «Սասնա ծռերի» հանրահավաքի մասնակիցներին
17:32
12 Նոյեմբերի 2020
ՀՀ նախագահը հանդիպել է իմքայլականներին, քննարկել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը հանդիպել է իմքայլականներին, քննարկել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը. ՎԻԴԵՈ
16:10
12 Նոյեմբերի 2020
Ընդդիմության մասշտաբային հանրահավաքը Երևանում (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Ընդդիմության մասշտաբային հանրահավաքը Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
15:25
12 Նոյեմբերի 2020
Փաշինյանը մեկնաբանել է Մեղրին հանձնելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)
Փաշինյան․ Փաստաթղթի բովանդակությունը իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում. ՎԻԴԵՈ