Երկու բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

04.11.2020, 20:08
Երկու բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
Երկու բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի հրամանագրով, երկու բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար։

«Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով, մասնավորապես, պարգևատրվել են թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը և թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը։–0–