«Երկիշխանություն Փարաքարում». բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, կան բերման ենթարկվածներ
14:25
23 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում:
Այսօր պետք է տեղի ունենա համայնքի ղեկավարի երդմնակալությունը, սակայն Փարաքարում ընտրություններին հաղթելու մասին հայտարարել են միանգամից երկու թեկնածու՝ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը և «Դավիթ Մինասյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մինասյանը:
Փարաքարի համայնքապետարանի մոտ հավաքվել են ոստիկաններ և համայնքի բնակիչներ: Նրանց միջև տեղի ունեցան բախումներ, ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի ցուցարարի:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 10 տեղ Փարաքարի Ավագանու խորհրդում, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9 տեղ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը՝ 2 տեղ:-0-
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում