Երեքշաբթի` սեպտեմբերի 17–ի կարևոր նորությունները

18.09.2019, 08:00
Ներկայացնում ենք երեքշաբթի` սեպտեմբերի 17–ի կարևոր նորությունները։
Երեքշաբթի` սեպտեմբերի 17–ի կարևոր նորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 17–ի կարևոր նորությունների սեփական տարբերակը։

  • Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից, ԶԼՄ–ները նշում են պատճառները: 

  • Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի`  Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նրան ազատ արձակելու միջնորդությունը։

  • ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է իր հրաժարականը` կոչ արելով պղտոր ջրում ձուկ չորսալ։ Այս մասին նա հայտնել է երեքշաբթի լրագրողներին։ Հրաժարականի տեքստին վերաբերող հարցին ի պատասխան Վանեցյանը նշել է, որ եթե առաջիկայում անհրաժեշտություն առաջանա մեկնաբանելու այն, ինքն անպայման կմեկնաբանի։ Միաժամանակ Վանեցյանը հայտնել է, որ ցանկանում է կարևոր մի բան ասել և կոչ է արել բոլորին չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձել իրեն ներքաշել խաղերի մեջ։

  • 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի գործով մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

  • ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է ջերմաստիճանի բարձրացման մասին։ «Փաստորեն նույնիսկ շոգելու ենք։ Սեպտեմբերի 19-21-ին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովիտներում կհասնի +35, իսկ Երևանում +33 աստիճանի»,– գրել է Սուրենյանը Facebook-ի իր էջում։–0–