Երեքշաբթի` հոկտեմբերի 8–ի առավել ուշագրավ նորությունները

09.10.2019, 08:00
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 8–ի առավել ուշագրավ նորությունները։
Երեքշաբթի` հոկտեմբերի 8–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 8–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը

  • Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին ելույթ է ունեցել Երևանում անցկացվող WCIT-2019 ՏՏ համաշխարհային 23–րդ կոնգրեսում։ Հոկտեմբերի 6–ին մեկնարկել է տեխնոլոգիական աշնան կարևորագույն և ամենամասշտաբային միջոցառումներից մեկը` WCIT 2019–ը, որն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցության և բարձր հովանու ներքո։

  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը։
  • Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը հայտարարել են HighConnect համահայկական հարթակի ստեղծման մասին:
  • Ճանապարհային ոստիկանը կասկածվում է ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու մեջ:
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախարարության որոշման իրեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու հարցով։-0-