Երբ պայթում է ամպը․ Սուրենյանը Երևանում որոտացած կայծակի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
10.06.2024,
12:05
Սուրենյանը Երևանում որոտացած կայծակի լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում Երևանում որոտացած կայծակի լուսանկար է հրապարակել։
«Երբ պայթում է ամպը», – գրել է Սուրենյանը՝ հրապարակելով լուսանկարը։
Նշենք, որ Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությամբ Հայաստանում վերջին մի քանի օրերին տեղում են անձրևներ, որոշ շրջաններում՝ բավականին ինտենսիվ։

