551.66
6.82
485.62
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 33005 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

20:04
20 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության, ընտանիքի կայացման և ամրապնդման, երաժշտարվեստի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: 

Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է ազատամարտիկ Կարեն Սուքիասյանը:

президент, награждение

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին ու ներկաներին Անկախության տոնի առթիվ: 

«Այսօր ես հաճելի ու պատվաբեր առաքելություն ունեի՝ պետական կոչումներ և պարգևներ հանձելու մարդկանց, ովքեր այդ ամենը վաստակել են իրենց արժանապատիվ աշխատանքով», – նշել է ՀՀ նախագահը։ 

Նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուրը, մտածելով իր գործի մասին, այն կատարում է սրտի, հոգու և մտքի խորը գիտակցությամբ և նվիրումով: 

«Ձեզնից յուրաքանչյուրը ձեր գործի իսկական վարպետն է, իսկական գիտակ։ Երախտապարտ ու շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար։Շնորհակալ եմ ձեր ընտանիքներին։ Շնորհակալ եմ ձեր ծնողներին, որ կյանք են տվել ձեզ ու դաստիարակել այսպիսին, ինչպիսին որ կաք։

Հարգելիներս, Գիտեմ՝ ինչ էլ որ անելու լինեք, երբեք շնորհակալության խոսք կամ նշան չեք ակնկալում։ Վստահ եմ՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև ձեր աշխատանքը, ձեր նվիրումը ձեր ներքին պահանջն է: Դա պատասխանատվություն է հայրենիքի, ժողովրդի, ընտանիքի, ձեր գործի հանդեպ: Ինչպես ասում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Վազգեն Առաջինը՝ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքելություն: Եվ դուք այդ առաքելության մասն եք», – նշել է Արմեն Սարգսյանը`հավելելով, որ այսօր Վազգեն Առաջին Վեհափառը կդառնար 111 տարեկան: 

«Սիմվոլիկ է, որ այս արարողությունն անցկացվում է նրա ծննդյան օրը: Հարգելինե՛րս, 28 տարի առաջ հռչակվեցինք ազատ, անկախ պետություն, վավերացրինք համազգային պայքարի արդյունքը։ Անկախությունն անսակարկելի արժեք է, որի համար պայքարել և իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի բազում և լավագույն զավակներ: Այսօր երախտագիտության զգացումով ենք հիշում բոլոր նրանց: Խոնարվում ենք նրանց բոլորի առաջ: Խոնահվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ, ով այսօր հետմահու արժանացավ պետական պարգևի: Գնահատանքի և երախտիքի խոսք եմ ուզում ասել և ուղղել այս դահլիճում ներկա նրա մորն ու եղբորը, ընտանիքին: Սիրելի տիկին Անիկ, հարգելի Տիգրան, շնորհակալ եմ ձեզ, ձեր ողջ ընտանիքին այն հսկա զոհաբերության համար, որ դուք և ձեր պատանի որդին արեցիք հայրենիքի համար», – ընդգծել է ՀՀ նախագահը։: 

Նա երջանկություն ու հաջողություն է մաղթել բոլորի օջախներին և մեր միասնական տանը՝ Հայաստանի Հանրապետությանը։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:02
15 Հուլիսի 2020
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
17:45
15 Հուլիսի 2020
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել. ՎԻԴԵՈ
16:11
15 Հուլիսի 2020
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
15:22
15 Հուլիսի 2020
Ինչպես էր ադրբեջանական ԶՈՒ-ն հրետակոծում հայկական գյուղերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական հրետանին հարվածում հայկական գյուղերին. ՎԻԴԵՈ
14:31
15 Հուլիսի 2020
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
14:16
15 Հուլիսի 2020
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը (ՖՈՏՈ)
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը. ՖՈՏՈ
13:52
15 Հուլիսի 2020
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
13:14
15 Հուլիսի 2020
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
13:07
15 Հուլիսի 2020
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել (ՎԻԴԵՈ)
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել. ՎԻԴԵՈ
12:41
15 Հուլիսի 2020
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել (ՎԻԴԵՈ)
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել. ՎԻԴԵՈ
12:34
15 Հուլիսի 2020
30 մլն. դոլար արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ը խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса-АКМ» համալիրի կողմից (ՎԻԴԵՈ)
30 մլն. դոլար արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ը խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса-АКМ» համալիրի կողմից. ՎԻԴԵՈ
11:23
15 Հուլիսի 2020
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել. չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել. չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր. Հովհաննիսյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին. ՎԻԴԵՈ