525.36
7.42
476.73
+9
Եղանակը Երևանում
Հայ

Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)

13:38
24 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «սիրուն աղջիկ» անվանելն իսկական կրքեր բորբոքեց:

Իշխանական պատգամավորները Մարուքյանին հորդորեցին հիշել, որ ինքը պատգամավոր է ու զուսպ վարքագիծ դրսևորել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հերթին իշխանական պատգամավորներին կոչ արեց ռեպլիկներ չանել և չնեղվել «սիրուն աղջիկ» ձևակերպումից։ 

Պատգամավորների վիճաբանությանը միջամտեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` խորհուրդ տալով Անի Սամսոնյանին տեղից չարձագանքել և չընդհատել ելույթ ունեցողներին։

«Էս ի՞նչ խոսելու ձև ա, խոսում եք ինչ-որ բաներից, ամեն ինչ ստեղից է սկսում, երբ ծաղրում և հեգնում են։ Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- ասաց Սիմոնյանը` հավելելով, որ իրենց կողմից նման երևույթները ստանալու են կոշտ արձագանք։

«Արձագանքը լինելու ա տասնապատիկ ավելի ուժեղ»,- բարկացած նշեց Սիմոնյանը։ 

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն իր հերթին ամբիոնից դիմեց Ալեն Սիմոնյանին. «Բոլորին հեգնելու պահով շատ մարդիկ կարան ըստեղ բոլորին ընենց հեգնեն, որ շատ լավ չստացվի։ Երկրորդը, եթե գոյություն ունեն խնդիրներ, ի նկատի ունեմ Facebook–յան ֆորմատի, բերենք ըստե՞ղ։ Հիմա ի՞նչ, քոմենթներ քննարկե՞նք, ստատուսներ քննարկե՞նք, իրար քննարկե՞նք»։

Աբովյանն անդրադարձավ նաև կոռեկտության սահմաններին։

«Պարոն Սիմոնյան, ըստեղ կանգնած մատով խփում եք ու ասում` 10 անգամ ավելի ուժեղ կլինի։ Հա, մենք էլ կարանք», – նշեց Աբովյանն` ավելացնելով, որ չի կարելի ոչ մի դեպքում Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնը դարձնել ոչ առողջ, ոչ կոռեկտ խոսակցությունների ամբիոն։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում: