ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետ օդերևութաբանության պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում լուսանկար է հրապարակել Գեղարքունիքի մարզից։
Լուսանկարում իսկական ձմեռ է, երևում է, թե ինչպես են ապրիլի ամսին ծառերը ծածկվել ձյան շերտով։
«Այ մարդ այս եղանակն էլ այստեղ է մտել արտակարգ դրության մեջ չի կարողանում դուրս գալ։ Հունվարին այսքան ձյուն չէր եկել։ Գեղարքունիքի մարզ, գյուղ Մադինա 10․04․2020», – նշել է Սուրենյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում