Էդմոն Մարուքյանը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության, նա հրավիրվել է ՀՔԾ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
13.05.2020,
14:49
Էդմոն Մարուքյանը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության, նա հրավիրվել է ՀՔԾ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ`բացատրություն տալու ԱԺ–ում մայիսի 8–ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտնել է Մարուքյանը` Facebook–յան իր էջում հրապարակելով ՀՔԾ–ի համապատասխան ծանուցագիրը։
«Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ բացատրություն տալու», – նշել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8–ին Մարուքյանն ԱԺ–ում ելույթի ժամանակ մեղադրել է իմքայլական Բաբկեն Թունյանին ու նշել, որ նա լարվածություն է ստեղծում ԱԺ–ում։ Դրանից հետո պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսել է տեղից ռեպլիկներ բաց թողնել։ Մարուքյանը պահանջել է, որ իրենց չանվանեն «հոպար», իսկ մի քանի վայրկյան անց ամբիոնի մոտից շարժվել է դեպի Սասուն Միքայելյանը, ինչը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։-0-