412.76
4.77
386.62
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԵՊՀ-ում մեկնարկում է «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագիրը

18:50
09 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագիր, ինչպես նաև բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն։

Բացմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ւնչպես միջոցառման ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը՝ կենտրոնի բացումը կրթական և հետազոտական բաղադրիչներ ունի: Այն արդյունք է ԵՊՀ-ի, ամերիկյան դեսպանատան և Արիզոնայի համալսարանի համագործակցության:

«Մեր գործընկեր կազմակերպությունը Արիզոնայի համալսարանն է, որի հետ մենք արդեն իսկ ունեինք համագործակցության փորձ: «Ամերիկագիտություն» ծրագրի շնորհիվ մեր ուսանողները հնարավորություն ունեն տարբեր ոլորտներում ստանալ բազմակողմանի գիտելիքներ, իսկ հետազոտողների համար սա բավականին լավ փորձառություն է, որպեսզի կարողանան տարբեր ոլորտներում հետազոտական աշխատանքներ իրականացնել»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հենց կենտրոնի հիմքի վրա էլ բացվել է «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն ուսանում է շուրջ 11 ուսանող:

«Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ԱՄՆ հասարակական-քաղաքական իրողությունների շուրջ հետազոտությունների ու վերլուծությունների կարևոր կառույց»,-նշեց Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց նաև, որ ԱՄՆ-ից կայցելեն պրոֆեսորներ, դասախոսական կազմ, որոնք հանդես կգան դասախոսություններով։

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ իր հերթին նշեց, որ կենտրոնի բացումը նշանակալի իրադարձություն է, քանի որ հայ ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու և ավելի լավ ճանաչելու ԱՄՆ-ն:

«Այս մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս այստեղ՝ Հայաստանում, ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը, և արդյունքում նրանք ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանան առավել լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարակաքաղաքական իրողությունները»,-ասաց դեսպան Թրեյսին՝ վստահեցնելով, որ մագիստրոսական ծրագիրը կարող է մեծ ներդրում ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցում։

Նշենք, որ 2019թ.-ին դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից՝ ԵՊՀ-ն ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի ձևավորման աշխատանքներին: Այս ծրագրի հիմքում ձևավորված Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ԱՄՆ հասարակաքաղաքական իրողությունների շուրջ հետազոտությունների և վերլուծությունների կարևոր կառույց: Իսկ մագիստրոսական կրթական ծրագրով արդեն կատարվել է առաջին՝ 2021-22 ուստարվա ընդունելությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում