431.27
5.71
396.02
-1
Եղանակը Երևանում
Հայ

ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորը մեղադրվում է մոտ 100 հազար դոլար հափշտակելու մեջ

20:20
08 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մ.Ն.-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մասնավորապես, Մ.Ն.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Մ.Ս.-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Ս.-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավելի վճարվելիք գումարները Վ.Ս.-ին դարձնելու շուրջ: Վերոնշյալ արարքի կատարման համար Գլխավոր դատախազությունը Մ.Ն.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել:

Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հանցավոր արարքի կատարում:

Մ.Ս.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
30 Հունվարի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 8–10 աստիճանով
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 8–10 աստիճանով
15:45
30 Հունվարի 2023
Այսօր մինչև երեկոյան ժամը 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան ժամը 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:46
30 Հունվարի 2023
Armenian Card–ը զգուշացնում է. սոցցանցերում խաբեություններ պարունակող կեղծ էջեր են տարածվում
Armenian Card–ը զգուշացնում է. սոցցանցերում խաբեություններ պարունակող կեղծ էջեր են տարածվում
13:07
30 Հունվարի 2023
Երևանում ավտոբուսների համար կառանձնացվեն գծեր, որպես մեկնարկ դիտարկվում են երկու առանցքային պողոտաները
Երևանում ավտոբուսների համար կառանձնացվեն գծեր, որպես մեկնարկ դիտարկվում են երկու առանցքային պողոտաները
12:58
30 Հունվարի 2023
Հայտնի է, թե երբ այս տարի կնշվի Սուրբ Սարգսի տոնը
Հայտնի է, թե երբ այս տարի կնշվի երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը
12:27
30 Հունվարի 2023
Կանխվել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխում (ՎԻԴԵՈ)
Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի. ՎԻԴԵՈ
12:16
30 Հունվարի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
11:47
30 Հունվարի 2023
Այսօր Արցախից 19 մարդ է տեղափոխվել Հայաստան ԿԽՄԿ–ի միջնորդությամբ
Դրանք ոչ թե բուժման կարիք ունեցող հիվանդներ են, այլ այն քաղաքացիները, ովքեր վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ
11:22
30 Հունվարի 2023
Համածառայակիցն արձակել է կրակոց գլխի շրջանում. հրապարակվել են նախօրեին զինծառայողի վիրավորման հանգամանքները
Հրապարակվել են նախօրեին զինծառայողի վիրավորման հանգամանքները
10:15
30 Հունվարի 2023
Այսօր սկսվում է Առաջավորաց պահքը
Այսօր սկսվում է Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր
01:28
30 Հունվարի 2023
Զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
ՊՆ N զորամասի զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
23:05
27 Հունվարի 2023
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը