«ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին». էդմոն Մարուքյան

01.02.2020, 15:10
«ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին». էդմոն Մարուքյան
«ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին». էդմոն Մարուքյան
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր Facebook–յան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները` բոլորը բժշկական դիմակներով։ 

«ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին»,– գրել է նա լուսանկարին կից։ 



Հիշեցնենք, որ դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Տվյալ պահին հայտնի է 2019-nCoV տիպի կորոնավիրուսով վարակվածների 11 791 հաստատված դեպք: Նրանցից 1795-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ:

Հավելենք, որ օրեր առաջ մեկնարկել են ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները։-0-