Ձմեռը մոտ է. Վանաձորում առաջին ձյունն է տեղացել (ՎԻԴԵՈ)
21:42
16 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Վանաձորում տեղաց առաջին ձյունը։
Ինչպես հաղորդել էր Հայպետհիդրոմետը, Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
Նոյեմբերի 17-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում վաղը ցերեկ սպասվում է +11...+12, գիշերը` 0...+2, նոյեմբերի 19–ին, 20–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +10...+12, գիշերը 0...+2։–0–