Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը

20.09.2019, 15:50
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը։ 

Այս մասին Facebook–յան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ–ների հետ կապերի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)», – նշվում է Աբրահամյանի գրառման մեջ:

Աբրահամյանի խոսքով, դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

«Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն: Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը», – նշված է գրառման մեջ:–0–