«Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ի որոշ ապրանքներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

28.06.2024, 19:51
Հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ․ «Դուստր Մարիաննա»–ի նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ի որոշ ապրանքներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց: 

Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ «պանիր չեչիլ թել» արտադրատեսակի նմուշը՝ «listeria monocitogenes», «պանիր տապակելու համար» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, «պանիր չանախ 45%-ոց» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: 

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: