420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնների փոփոխությունները. ԱԳ նախարարը հանդիպեց Ռուսաստան մեկնել ցանկացողներին

14:03
03 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստան մեկնել ցանկացողներն այսօր առավոտվանից բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։

Նրանք ցանկանում են իմանալ հստակ ժամկետներ, թե երբ կկարողանան մեկնել Ռուսաստան։

Բողոքի ակցիան շարունակվեց ԱԳՆ–ի մոտ։ Ցուցարարներին մոտեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա կոչ արեց ցուցարարներին լինել ողջամիտ։

«Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնների փոփոխությունները։ Վարչապետը, ԱԺ–ում, բոլորը գիտեն այս խնդիրը։ Խնդրի լուծումը առկա չէ, քանի որ այն վերաբերում է այլ երկրի որոշումներին։ Բանակցություններ են ընթանում ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ, այլ ընդհանուր առմամբ։ Մենք շարունակում ենք բանակցությունները, բայց դեռևս իրավիճակն այնպիսի չի, որպեսզի կանոնը (մուտքի արգելքի) փոխվի», – ասաց նախարարը։

Ցուցարարները նրան փոխանցեցին ՌԴ մեկնել ցանկացողների ցանկ։ Նախարարը խոստացավ ուսումնասիրել այն` միաժամանակ նշելով, որ որևէ երաշխիք տրամադրել չի կարող։

Մնացականյանը նշեց, որ Հայաստանն իր որոշումներն ընդունում է` ելնելով իր պահանջներից, որովհետև առաջին թիրախը մեր երկրում համավարակը նվազեցնելն է։

«Մենք հիմա կոնկրետ պայմանավորվածության չենք կարող գալ, որովհետև ձեր ասած «թողեք գնանք»–ը հնարավոր չի։ Ես ձեզ որևէ խոստում չեմ կարող տալ (ժամկետների հարցում)։ Դուք ուզում եք, որ ես ուրիշ երկրի կանոնների վերաբերյալ ձեզ խոստում տամ», – ասաց Մնացականյանը։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ Բելառուսում նույնպես համավարակը չի նահանջում, սակայն ՌԴ-ի հետ սահմանը բաց է, նախարարն արձագանքեց. «Դա իրենց որոշումն է, այնտեղ կա այլ կարգավիճակ։ Խնդիրը ծանոթ է, հասկանալի է, բայց լուծումն անմիջապես առկա չէ, որովհետև լուծումը վերաբերում է այլ երկրի որոշումներին»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ