Դժգոհ քաղաքացիները ներխուժել են ՀՀ կառավարության շենք
10.11.2020,
03:10
Դժգոհ քաղաքացիները ներխուժել են ՀՀ կառավարության շենք
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները, կոտրելով կառավարության շենքի պատուհանները, ներխուժել են շենք։
Նրանք դժգոհում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ, որը նշել էր, որ հայտարարություն է ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին։
Ցուցարարները հասել են կառավարության նիստերի դահլիճ և պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա նրանց մոտ։ Տարածքում ոստիկաններ չեն երևում։
Մինչ այդ Հանրապետության հրապարակում մարդկանց թիվն ավելանում է, այնտեղ մեծաթիվ հանրահավաք է, որի մասնակիցները պահանջում են իշխանություններից չհանձնել Արցախը։ Լսվում են կրակոցների ձայներ։–0–