«Դիմադրություն» շարժումն այս պահին իրազեկման երթ է անցկացնում Երևանում
16.06.2022,
20:21
«Դիմադրություն» շարժումն իրազեկման երթ է անցկացնում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Դիմադրություն» շարժումն այս պահին իրազեկման երթ է անցկացնում Երևանում։
Երթը մեկնարկեց Կոմիտասի պողոտայից։ Երթի մասնակիցները գնալու են դեպի Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի շենքեր, որտեղ մտադիր են իրենց բողոքի ձայնը բարձրացնել Հայաստանում տիրող ապօրինությունների դեմ։
Հունիսի 15-ին «Դիմադրություն» շարժումը, որը պահանջում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապամոնտաժեց վրանային ավանը, որը մոտ մեկուկես ամիս գտնվում էր Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում։
Շարժման առաջնորդներից մեկը՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կարծիքով, վրանային ավանը կատարել է իր առաքելությունը, և այսուհետ ընդդիմադիր շարժման գործողությունները պետք է հիմնված լինեն նոր ռազմավարության վրա, որի հիմնական նպատակն է կանխել նոր կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումն ու պաշտոնից հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ընդդիմությունը հունիսի 18-ին նախատեսում է անցկացնել համապետական հանրահավաք։ -0-

Загружается новость ... "Лево"