Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվելու է
11:27
18 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 18-ին Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշվում է հաղորդագրության մեջ:–0–