Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկի խոչընդոտ
08.03.2021,
13:29
Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկի խոչընդոտ, վարորդները պետք է զգոն լինեն տվյալ հատվածում
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը զգուշացնում է, որ Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ։
«Հարգելի' վարորդներ, Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը։ Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները», – հայտնում են նախարարությունից։–0–