Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազորկվել է

23.08.2024, 10:20
Իրականացվելու են վերականգնման աշխատանքներ
Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազորկվել է

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 23-ին՝ ժամը 10։00-ից մինչև 12։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրամատակարարման խափանման պատճառով, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Վերոնշյալ ժամանակահատվածում իրականացվելու են վերականգնման աշխատանքներ։