579.51
6.59
491.15
+34
Եղանակը Երևանում
Հայ

Դեմկուսը կբողոքարկի ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը

20:52
11 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Այս մասին նշվում է ուրբաթ կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Հունիսի 10–ին ԿԸՀ-ն որոշում էր կայացրել չեղարկել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու: Նշենք, որ Արզաքանցյանը գլխավորում է Դեմկուսի նախընտրական ցուցակը։ Հիմնավորում էին դարձել փաստաթղթերն այն մասին, որ Արզաքանցյանը բացակայել է երկրից 1005 օր 1461 օրից մինչ հայտարարություն տալու օրը։

«Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը», – ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Նշվում է, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում:

«Դեմոկրատական կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից», – նշվում է կուսակցության հայտարարության մեջ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:53
21 Հուլիսի 2021
Պատգամավորի 18 թեկնածու հրաժարվել է մանդատից, այդ թվում` Փաշինյանն ու Քոչարյանը
Պատգամավորի 18 թեկնածու հրաժարվել է մանդատից, այդ թվում` Փաշինյանն ու Քոչարյանը
11:05
21 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 220 նոր դեպք, 56 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 220 նոր դեպք, 56 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:49
21 Հուլիսի 2021
Անկանոն կրակոցները, թուրքամետ ՊՆ նախարարն ու հեռացող Արարատ Միրզոյանը.ՎԻԴԵՈ (ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ)
Անկանոն կրակոցները, թուրքամետ ՊՆ նախարարն ու հեռացող Արարատ Միրզոյանը.ՎԻԴԵՈ.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ
18:22
20 Հուլիսի 2021
ՀՀ նախագահն ազատեց Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարրի պ/կ-ի պաշտոնից
ՀՀ նախագահն ազատեց Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարրի պ/կ-ի պաշտոնից
17:37
20 Հուլիսի 2021
Վաղարշակ Հարությունյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից
Վաղարշակ Հարությունյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից
16:25
20 Հուլիսի 2021
Կրակոցներ Կութ գյուղում, ծեծկռտուք ԳՇ-ում,իրավիճակը Երասխի սահմանին և պաշտոն Առուշանյանի դեմ խոսողին.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Կութ գյուղում, ծեծկռտուք ԳՇ-ում,իրավիճակը Երասխի սահմանին և պաշտոն Առուշանյանի դեմ խոսողին.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:36
20 Հուլիսի 2021
Թաթոյանը Երասխում է (ՖՈՏՈ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը Երասխում է.ՖՈՏՈ
15:18
20 Հուլիսի 2021
Վրացական ավիաընկերությունը գործարկում է Թբիլիսի–Երևան չվերթեր
Գործարկվում են Թբիլիսի–Երևան–Թբիլիսի չվերթեր
14:37
20 Հուլիսի 2021
Հայաստանը Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտա հուլիսի 24–ին
Հայաստանը Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտա հուլիսի 24–ին
13:48
20 Հուլիսի 2021
Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով
Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով
13:21
20 Հուլիսի 2021
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
12:35
20 Հուլիսի 2021
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով լեյտենանտ է կալանավորվել. հրապարակվել են դեպքի մանրամասները
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով լեյտենանտ է կալանավորվել. հրապարակվել են դեպքի մանրամասները