ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։
Այս մասին նշվում է դեսպանության Facebook–յան էջում։
«Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում