Դավթաշենում, անհայտ հանգամանքներում, քաղաքացին հատել է 45 բարդի

03.10.2024, 14:56
Այսօր Դավթաշենում, անհայտ հանգամանքներում, քաղաքացին 45 բարդի է հատել
Դավթաշենում, անհայտ հանգամանքներում, քաղաքացին հատել է 45 բարդի

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։ 

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»,- գրել է նա։