429.91
5.88
396.56
-2
Եղանակը Երևանում
Հայ

Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

10:20
30 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար. հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական  գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:

ԱԱԾ–ն միաժամանակ տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջկասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով՝դատարանի՝ օրինական ուժի մեջմտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:36
13 Հունվարի 2023
Վենետիկն այժմ ավելի հասանելի է. Wizz Air–ը մեկնարկեց Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթերը
Wizz Air լոուքոսթերը մեկնարկեց Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթերը
13:00
13 Հունվարի 2023
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի
10:56
13 Հունվարի 2023
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվեց ամուրյան վագրով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

10:45
13 Հունվարի 2023
Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել (ՖՈՏՔ)Ո
Այսօր առավոտյան Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել. ՖՈՏՈ
14:40
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին շարունակել համատեղ աշխատանքը՝ Բաքվի հետ պայմանավորվածությունների համատեղ աշխատանքի ուղղությամբ
Զախարովան հայտարարեց, որ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են
13:12
12 Հունվարի 2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը նույնականացման քարտերով
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը նույնականացման քարտերով
11:17
12 Հունվարի 2023
Fly Arna-ն մեկնարկում է թռիչքներ դեպի Սանկտ Պետերբուրգ
Fly Arna–ն մեկնարկում է ուղիղ չվերթեր դեպի Սանկտ Պետերբուրգ
10:41
12 Հունվարի 2023
Այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ. ԳԹԿ–ից մանրամասնում են
ԳԹԿ–ն մանրամասնում է բուհերի ընդունելության նոր կարգը
19:37
11 Հունվարի 2023
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թ.–ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թ.–ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
14:51
11 Հունվարի 2023
Երևանն առաջ է անցել Բաքվից, Թբիլիսիից և Անկարայից աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում. Numbeo
Երևանն առաջ է անցել Բաքվից, Թբիլիսիից և Անկարայից աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում
14:34
11 Հունվարի 2023
«Բևեռ» արմատական շարժումը «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» ակցիա է անցկացնում ՌԴ դեսպանատան մոտ
Ազգային–ժողովրդավարական «Բևեռը» երկրորդ ակցիան է անցկացնում` «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» և երթով շարժվել է դեպի Երևանում ՌԴ դեսպանատուն