571.39
6.68
484.93
+27
Եղանակը Երևանում
Հայ

Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվել, ՊՆ–ն մեկնաբանում է

17:20
19 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում մեկնաբանել է Տոնոյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունները։

«Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարման դատարանի օրինական վճիռը իրականացնելու ուղղությամբ», – նշել է Ստեփանյանը։ 

Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերը իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։

«Հարկ է նշել, որ պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։ Ոչ միայն Ցոլակ Խաչատրյանի մասով, այլև օրինական ուժի մեջ մտած մի շարք այլ դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով Պաշտպանության նախարարությունը ստիպված էր իրականացնել որոշ ծրագրերի կրճատումներ։ Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը գարնանը սահմանված կարգով նախաձեռնել է բյուջետային միջոցների վերաբաշխում։ Համապատասխան ընթացակարգերն ավարտված են և շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը»,– նշել է Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է քրգործ հարուցելուն, ապա այդ մասին պաշտոնապես ՊՆ-ին դեռ չի տեղեկացվել։ 

«Եվ մի հավելում՝ չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի, անգամ՝ վկայի։ «Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են», – ընդգծել է Ստեփանյանը։ 

Նշենք, որ այսօր tert.am-ը, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանին, հայտնել է, որ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը)։ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ այս պահի դրությամբ չկա:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
22 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կանցկացվեն «Որոտ 2021» ՀԱՊԿ–ի զորավարժությունները
Հայաստանում սեպտեմբերի 24–28–ը կանցկացվեն «Որոտ 2021» հատուկ զորավարժությունները
13:42
22 Սեպտեմբերի 2021
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
12:55
22 Սեպտեմբերի 2021
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
12:48
22 Սեպտեմբերի 2021
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
11:35
22 Սեպտեմբերի 2021
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
11:13
22 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
10:15
22 Սեպտեմբերի 2021
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները (ՎԻԴԵՈ)
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները.ՎԻԴԵՈ
00:09
22 Սեպտեմբերի 2021
Փաշինյան. պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն.ՎԻԴԵՈ
11:54
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30» (ՖՈՏՈ)
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30», որը կազմված է լեգենդար հայկական կոնյակի երեք կուպաժներից.ՖՈՏՈ
09:00
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանը տոնում է անկախության 30–ամյակը
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ
21:36
20 Սեպտեմբերի 2021
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը