568.13
6.53
482.28
+30
Եղանակը Երևանում
Հայ

Դատախազությունն Օնիկ Գասպարյանից ստացել է հանցագործության մասին հաղորդումը

19:15
24 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: 

Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում, հայտնում է armenpress–ը:

Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը միջնորդեց ՀՀ նախագահին Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ դիմեց Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը  ՀՀ նախագահին ներկայացրեց առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ։ Նախագահը չստորագրեց Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չէր դիմել Սահմանադրական դատարան։ Նախագահը մարտի 11-ին առարկություններ ներկայացրեց նշանակման նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չընդունվեցին, եւ հիմնավորումներով հետ ուղարկվեցին նախագահին. Արտակ Դավթյանը մի քանի օր անց իրավունքի ուժով ստանձնեց ԳՇ պետի պաշտոնը։

Օնիկ Գասպարյանը դիմեց  ՀՀ վարչական դատարան, որը մարտի 17-ին բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Սակայն, վարչապետի աշխատակազմը պարզաբանում տարածեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Ինչից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մարտի 22-ին հայտարարեց Դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
28 Հուլիսի 2021
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:51
28 Հուլիսի 2021
Այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
Ննջի՛ր խաղաղությամբ, հերոս. այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
14:41
28 Հուլիսի 2021
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի.ՍԽԵՄԱ
14:17
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
13:35
28 Հուլիսի 2021
«Ամեն ինչ սկսվել է գիշերը 3.40-ից, երբ փորձել են ներխուժել դիրքերից մեկը, որտեղ էլ զոհեր ենք ունեցել». Գեղարքունիքի մարզպետ
Սանոսյանը մանրամասնել է. սկզբում հարձակվել են Վերին Շորժայի վրա, հետո արդեն Սոթքից դեպի լճեր, ամբողջ երկայնքով փոխհրաձգություն է եղել
12:25
28 Հուլիսի 2021
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից.ՄԻՊ
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից
12:04
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
11:58
28 Հուլիսի 2021
Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին.փորձագետ
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով, պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին
11:46
28 Հուլիսի 2021
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել.ՊՆ–ն` սահմանում տիրող լարված իրավիճակի մասին
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել.ՊՆ–ն` սահմանում տիրող լարված իրավիճակի մասին
11:41
28 Հուլիսի 2021
ՀՐԱՏԱՊ. Հայաստանը ստացել է Մոսկվայի առաջարկը` դադարեցնել կրակը հայ–ադրբեջանական սահմանին տեղական ժամանակով ժամը 10։00–ի դրությամբ և ընդունել է այն
ՀՐԱՏԱՊ. Հայաստանը ստացել է Մոսկվայի առաջարկը` դադարեցնել կրակը հայ–ադրբեջանական սահմանին տեղական ժամանակով ժամը 10։00–ի դրությամբ և ընդունել է այն
11:21
28 Հուլիսի 2021
Գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են. Գնել Սանոսյան
Գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են.Գնել Սանոսյանը սահմանից մանրամասներ է ներկայացնում
10:53
28 Հուլիսի 2021
«Պարզապես փակեք Արծրուն Հովհաննիսյանի բերանը». Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՊՆ–ին
«Պարզապես փակեք Արծրուն Հովհաննիսյանի բերանը». Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՊՆ–ին