502.08
7.08
474.38
+9
Եղանակը Երևանում
Հայ

Դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը. ԱՆ

00:20
28 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը:

«Հարկ է նշել, որ կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը` հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով: Լիահույս ենք, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան  կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը» – նշել են ԱՆ–ից:

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ» հրամանին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ
15:32
06 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
14:37
06 Մայիսի 2022
Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:36
06 Մայիսի 2022
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
13:01
06 Մայիսի 2022
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
11:08
06 Մայիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
Ուշադրություն, «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
10:15
06 Մայիսի 2022
Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվում է
Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 891,4 հազար բնակիչ, Երևանում բնակվում է 1 093,2 հազար մարդ