Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. նախարար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով։ Այս պահին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ։
Նրա խոսքով, հիվանդության ընթացքն ավելի ծանր է, նկատվում է հիվանդության երիտասարդացում։
«Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ , որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», – նշեց Ավանեսյանը։
Նա ասաց, որ հանրապետությունում այս պահին կա ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400–ը զբաղված է։
«Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում` 126 քաղաքացի, արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի։ Այս պահին հոսպիտալացման հերթ չկա», ասաց նախարարը։–0–