ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 1–ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, կատարվել է 4076 թեստավորում, առողջացել է 1239 մարդ, մահացել է 17 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420156 դեպք, որոնցից 402916 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8478 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել 2898664 թեստավորում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում